World News in Armenian

Արարատ Միրզոյանն Ալբանիայի ԱԳ նախարարին է ներկայացրել խաղաղության պայմանագրի կնքման կարևորությունը Հրվ․ Կովկասում

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Ալբանիայի ԱԳ նախարար Իգլի Հասանիի հետ։ Այս մասին հայտնում են ՀՀ արտգործնախարարությունից:

Հանդիպումը կայացել է Խորվաթիայում անցկացվող Դուբրովնիկ ֆորումի շրջանակներում։

Զրուցակիցները քննարկել են երկկողմ օրակարգի հարցեր՝ միտված երկու երկրների միջև քաղաքական երկխոսության ընդլայնմանը, ինչպես նաև տարբեր ոլորտներում համագործակցության հնարավորությունների լավագույնս իրացմանը։
Անդրադարձ է կատարվել բազմակողմ հարթակներում փոխգործակցության հարցերի։

Հայաստանի և Ալբանիայի ԱԳ նախարարները մտքեր են փոխանակել նաև տարածաշրջանային հարցերի շուրջ։ Արարատ Միրզոյանը ներկայացրել է Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացում վերջին զարգացումները, խաղաղության պայմանագրի կնքման կարևորությունը Հարավային Կովկասում կայուն խաղաղության հաստատման համար։

Читайте на 123ru.net