World News in Armenian

Թուրքիական Կայսերիում զանգվածային անկարգություններ են տեղի ունեցել. պատճառը փախստականի կողմից 5-ամյա երեխայի բռնաբարությունն է (լուսանկարներ)

Թուրքիայի Կայսերի քաղաքի բնակիչները զանգվածային անկարգություններ, հրկիզումներ են արել, շրջել են ներգաղթյալների մեքենաները։ Պատճառը սիրիացի փախստականի կողմից հինգ տարեկան երեխայի բռնաբարությունն էր, հայտնում է euronews.com-ը:

«Կայսերիում ամբոխը շրջել է մեքենաները, հրկիզումներ արել, երբ լուր է տարածվել, որ օտարերկրյա քաղաքացին ենթադրաբար բռնաբարել է 5-ամյա երեխային», - հաղորդում է թուրքական NTV հեռուստաալիքը:

Հստակեցվում է, որ իրավախախտը բերման է ենթարկվել, իսկ երեխան պաշտպանության տակ է առնվել։

Տեղի ոստիկանապետը ցուցարարներին խոստացել է, որ ներգաղթյալն ու նրա ընտանիքը կարտաքսվեն։ Կայսերիի նահանգապետը հայտնել է, որ իրավիճակը վերահսկելի է, և բնակիչներին խնդրել է զուսպ լինել իրենց գործողություններում։Kayseri'de çocuk istismarı iddiası: Suriyelilerin iş yerleri hedef alındıKayseri'de çocuk istismarı haberi sonrası Suriyelilere saldırıTaciz iddiası Kayseri'de infial yarattı: Suriyelilerin işyerleri ve  araçları ateşe verildi | Independent TürkçeKayseri'de Suriyeli sığınmacı küçük çocuğu istismar etti: Vatandaşlar, iş  yerlerini ateşe verdi - Akşam Haberleri

 

 

Читайте на 123ru.net