World News in Armenian

Խոսքի և մամուլի ազատությունը հանրության կողմից պետք է ընկալվի ոչ թե «ցնցոտիավոր ջադու», այլ որպես «վայելչատես այցելու». Նիկոլ Փաշինյան

«Ժողովրդավարության հայկական ֆորումը» լավ առիթ է քննարկելու Հայաստանում ժողովրդավարության ու ժողովրդավարական բարեփոխումների  առաջընթացը, այն մարտահրավերները, որ գոյություն ունեն ՀՀ-ում  ժողովրդավարության ու ժողովրդավարական բարեփոխումների  զարգացման համար:

Այս մասին «Ժողովրդավարության հայկական ֆորումի» ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Այս ֆորումը պետք է արձանագրի բոլորիս հավաքական կամքը, ամրացնի ու զարգացնի ժողովրդավարությունը  ՀՀ-ում: Դրա համար պետք է արձանագրենք, թե ինչ է տեղի ունեցել ժողովրդավարության այն օրակարգի հետ, որ մենք ունեցել ենք 7 տարի առաջ: Ընտրությունների կեղծիք արտահայտությունը կարծում եմ արդեն վերագրված է  պատմական ժանրին:

Օրինակ, երբ որևէ ճանապարհ տասնյակ տարիներ կիսավեր վիճակում է  ու հանկարծ ադ ճանապարհը հիմնանորոգվում է,  դա մարդկանց համար նորություն է ընդամենը 1 շաբաթ, մեկ շաբաթից հետո այն արդեն առօրեականանում է ու դրանով ոչ ոքի չես զարմացնի կամ ուրախացնի: Մեկ այլ մարտահրավեր, որ քննարկում էինք 7-8 տարի առաջ,  հավաքների ազատության կամ որոշակի տեղերի սահմանափակումն է քաղաքական ուժերի կամ քաղհասարակության համար: Ներկաներից շատերը հիշում են, որ տեղեր կային, ընդհուպ բացօթյա, որտեղ հանրահավաք անելը հեշտ չէր,  եթե չասենք անհնարին»,- ասաց Փաշինյանը:

Վերջինս խոսեց նաև մամուլի ազատության մասին:

«Սա նույնպես մի թեմա է, որը ՀՀ-ում արդեն անցյալում է: Խոսքի և մամուլի ազատությունը հանրության կողմից պետք է ընկալվի ոչ թե որպես «ցնցոտիավոր ջադու»,  այլ որպես՝ վայելչատես այցելու: Արձանագրումը, որ արել եմ դեռևս 2018 թվականին,  շարունակում է մնալ անսասան:

Ժողովրդավարությունը մեզ համար հանգամանքների բերում չէ, այլ ռազմավարություն և կառավարությունը շարունակելու է այս ռազմավարական ուղեգիծը: Մի բան հստակ է՝ Հայաստանում ժողովրդավարությունը արմատավորված է  և միջազգային հանրությունը Հայաստանը ընկալում է որպես գլոբալ  ժողովրդավարության մաս»,- ասաց նա:

Читайте на 123ru.net