World News in Armenian

Վաղարշակ Հարությունյանն այցելել է Բելգորոդի շենքը, որն шվերվել էր ուկրաինական hարվածից (տեսանյութ)

ՌԴ-ում ՀՀ դեսպան Վաղարշակ Հարությունյանն այցելել է սահմանամերձ Բելգորոդ քաղաք, որտեղ բնակելի շենքերից մեկն ավերվել էր ուկրաինական զինված ուժերի հրթիռային հարվածի հետևանքով, հայտնում է ՏԱՍՍ-ը:

«Վայր, որտեղ կենտրոնացած է տասնյակ մարդկանց վիշտը: Կարծում եմ, դա հոգեբանական ազդեցություն ունի ամբողջ քաղաքի վրա: Բնականաբար, ցանկություն կա, որ այս ամենն արագ ավարտվի»,- ասել է նա լրագրողներին։

Մայիսի 12-ին Բելգորոդը և դրա շրջակայքը ենթարկվել են զանգվածային հրթիռակոծության Ուկրաինայից։ Խոցված «Տոչկա-Ու» հրթիռի բեկորները վնասել են Բելգորոդի տասը հարկանի բնակելի շենքը, մուտքն ամբողջությամբ փլուզվել է։ 17 մարդ զոհվել է:

Տեսանյութը կարող եք դիտել Tert.am-ի թելեգրամյան ալիքում:

Читайте на 123ru.net