Չվճարված հարկերը կներվեն, թոշակը կբարձրանա. Վրաստանում նկատելի են ընտրական նպատակներով վարչական ռեսուրսի օգտագործման նշաններ. JAMnews
JAMnews. Վրաստանում նախընտրական քարոզարշավը պաշտոնապես մեկնարկում է ընտրություններից 60 օր առաջ, սակայն իշխող «Վրացական երազանք» կուսակցությունն արդեն ոչ պաշտոնապես սկսել է այն։ Այս մասին ասվում է Fair Elections ոչ կառավարական կազմակերպության հրապարակած զեկույցում։ Կազմակերպության իրականացրած ուսումնասիրության համաձայն՝ արդեն իսկ հայտնաբերվել են նախընտրական նպատակներով պետական ռեսուրսների մոբիլիզացման և վարչական ռեսուրսների օգտագործման նշաններ։ Վրաստանում խորհրդարանական ընտրությունները տեղի