Հայտնի է՝ ինչու է կալանավորվել Աշտարակ ԲԿ-ի գլխավոր տնօրենը․ մեղադրանք է ներկայացվել ևս երկու անձի. Factor
Factor.am-ը տեղեկացրել էր, որ կալանավորվել է Աշտարակ ԲԿ-ի գլխավոր տնօրեն Արգիշտի Հովհաննիսյանը։
Հակակոռուպցիոն կոմիտեի մամուլի խոսնակ Մարինա Օհանջանյանը Factor.am-ի հարցին ի պատասխան հայտնեց, որ Հովհաննիսյանը կալանավորվել է կոմիտեում կաշառք ստանալու փաստով քննվող քրեական վարույթի շրջանակում։
«Բժշկական կենտրոնի տնօրենը կալանավորվել է մասնավոր ոլորտում առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու և կաշառք ստանալուն օժանդակելու մեղադրանքով։ Բացի ԲԿ տնօրենից մեղադրանք է ներկայացվել ևս երկու անձի»,- ասաց կոմիտեի խոսնակը։
The post Հայտնի է՝ ինչու է կալանավորվել Աշտարակ ԲԿ-ի գլխավոր տնօրենը․ մեղադրանք է ներկայացվել ևս երկու անձի. Factor first appeared on MediaLab Newsroom-Laboratory.