Իսրայելն ազատ է արձակել Գազայի հատվածում վերջին ամիսներին ձերբակալված 55 պաղեստինցու
Իսրայելական կողմն ազատ է արձակել 55 պաղեստինցու, որոնք վերջին ամիսներին ձերբակալվել էին Գազայի հատվածում:
Այս մասին հաղորդել է AP գործակալությունը` վկայակոչելով պաղեստինյան աղբյուրների:
Նշվում է, որ ազատ արձակվածների թվում է «Աշ Շիֆա» հիվանդանոցի ղեկավար Մուհամադ Աբու Սալմիան, որին իսրայելցի զինվորականները 2023 թ. նոյեմբերին ձերբակալվել էին այն կասկածանքով, թե նա ՀԱՄԱՍ խմբավորմանը թույլատրել է հաստատությունը որպես թաքստոց և վայր օգտագործել գործողություն պլանավորելու համար: