Ավետ Պողոսյանը հուլիսի 3-ից կազատվի ԲՏԱ նախարարի տեղակալի պաշտոնից
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել, ըստ որի՝ Ավետ Պողոսյանը հուլիսի 3-ից կազատվի բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալի պաշտոնից:
Որոշումը հրապարակվել է կառավարության gov.am հարթակում։
«Ավետ Պողոսյանին 2024 թվականի հուլիսի 3-ից ազատել բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալի պաշտոնից»,– ասված է փաստաթղթում։
Հիշեցնենք` Պողոսյանն այդ պաշտոնը ստանձնել էր 2022 թվականի հունիսին։ Մինչ այդ նա Կենտրոն վարչական շրջանի նախկին ղեկավարն էր։