Արդարությունը եղել և շարունակում է մնալ ՀՀ քաղաքացիների թիվ մեկ ակնկալիքը. Փաշինյանը ներկա է գտնվել Դատախազության աշխատողի օրվան նվիրված հանդիսավոր նիստին
«Ի՞նչ է էլիտարիզմն այս տրամաբանությամբ, որ կառավարությունում, դատախազությունում, դատարաններում աշխատում են մարդիկ, ովքեր գտնվում են կյանքի բոլորովին ուրիշ հարթության վրա: Ես, ընդ որում, նաև գուցե սոցիալական, բայց նաև սոցիալ-հոգեբանական մասը նկատի ունեմ, այդտեղ ուրիշ մարդիկ են, որոնք կապ չունեն այն մարդկանց հետ, ովքեր ամեն օր ապրում են Իրական Հայաստանում, իրական կյանքում, և այս ճեղքն է, որ բերում է արդարության բացակայության կամ արդարության դեֆիցիտի զգացողության: