World News in Armenian

Եվրո-2024․ Թուրքիա-Ավստրիա՝ 2-1․ Թուրքիան քառորդ եզրափակչում է

Եվրո-2024-ի 1/8 եզրափակիչի շրջանակում այսօր հանդիպեցին Ավստրիայի և Թուրքիայի հավաքականները։

Հանդիպման արդեն առաջին րոպեին Դեմիրալը բացեց հաշիվը։ Երկրորդ խաղակեսում պաշտպանը նաև դուբլ ձևակերպեց։

Հանդիպման 67-րդ րոպեին ավստրիացիների կազմում հաշիվը կրճատեց Գրեգորիչը, սակայն Ավստրիայի հավաքականին մնացած ժամանակահատվածում ավելին անել չհաջողվեց։

Հանդիպումն ավարտվեց Մոնտելայի թիմի հաղթանակով՝ 2-1 հաշվով․ նրանց մրցակիցը քառորդ եզրափակիչում կլինի Նիդեռլանդների հավաքականը։

Читайте на 123ru.net