World News in Armenian

Երևան-Բաքու բանակցություններն առաջնահերթություն են մեզ համար. Պետքարտուղարություն

Միացյալ Նահանգները կշարունակի աշխատել Հայաստանի և Ադրբեջանի հետ՝ Վաշինգտոնում կայանալիք ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի շրջանակում կոնկրետ հանդիպումների և խնդիրների ուղղությամբ։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարության մամուլի քարտուղարի առաջին տեղակալ Վեդանտ Պատելը։

Նա նշել է, որ երկու երկրների միջև ընթացող քննարկումները առաջնահերթություն են Պետքարտուղարության համար։

«Հարավային Կովկասի հիմնախնդրի համատեքստում սա մեզ համար առաջնահերթություն է։ Մենք կշարունակենք աշխատել կոնկրետ հանդիպումների և խնդիրների ուղղությամբ (ՆԱՏՕ Վաշինգտոնի) գագաթնաժողովի շրջանակներում»,- ասել է նա։

Պետքարտուղարության խոսնակը հրաժարվել է խոսել հանդիպումների կոնկրետ օրակարգերի մասին:

Читайте на 123ru.net