World News in Armenian

ՀՀ-ում ԵՄ առաքելությունն արդեն տալիս է շատ կոնկրետ արյունքներ. ԵՄ դեսպան

Դիմակայունությունն ինձ համար հասարակության, տնտեսության ու ինստիտուտների ու վերջին հաշվով մարդկանց դիմակայունությունն  է:

Այս մասին «ՀՀ-Արևելյան գործընկերություն-ԵՄ. գործընկերության մարտահրավերները և հնարավորություններ» խորագրով քննարկման ժամանակ ասաց ՀՀ-ում ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոսը:

«Հիմնական խնդիրը բարեփոխումներին տեր կանգնելն է, մենք աջակցում ենք տնտեսական զարգացմանը: 600 միլիոնից ավելին ներդրվել է արդեն տնտեսական ներդրումների պլանով, մենք  ակնկալում ենք իրականացնել նաև ենթակառուցվածքային ծրագրեր: Ես հատկապես ուզում եմ ընդգծել մեր աջակցությունը խաղաղությանն ու հարաբերությունների նորմալացմանը, տեղում մեր ներկայությունը նույպես շատ կարևոր է: ՀՀ- ում ԵՄ առաքելությունն արդեն  տալիս է շատ կոնկրետ արյունքներ  իր ներկայությամբ՝ աջակցելով մարդկային անվտանգությանը: Սա կոնկրետ ցույց է տալիս, թե որքան հեռուն է  ԵՄ-ն   պատրաստ գնալ Հայաստանի պարագայում»,- ասաց դեսպանը:

Նա  նշեց, որ ՀՀ-ԵՄ գործընկերությունը պետք է  ձևակերպվի երկկողմանիորեն:

«Կովկասում կան մի շարք առանձնահատկություններ, օրինակ, երբ խոսում ենք  Հայաստան-Թուրքիա-Ադրբեջան հարաբերությունների մասին: ԵՄ-ն իր գործիքակազմը  օգտագործում է, միգուցե, ոչ միշտ է դա արդյունավետ, բայց մենք  փորձում ենք անել առավելագունը, որպեսզի խթանենք խաղաղությունն  ու բարեկեցությունը»,- ասաց Վասիլիս Մարագոսը:

Читайте на 123ru.net