World News in Armenian

Դիվերսիֆիկացիան շատ կարևոր է ՀՀ-ի դիմակայունության համար՝ թե՛ տնտեսական, թե՛ անվտանգային առումով. ԱԽՔ

Հայաստանը վերջին տարիներին ինտենսիվ աշխատում է իր դիմակայունությունը բարձրացնելու վրա և դրա կոնտեքստում շատ ենք կարևորում դիվերսիֆիկացիան:

Այս մասին «ՀՀ-Արևելյան գործընկերություն-ԵՄ. գործընկերության մարտահրավերները և հնարավորություններ» խորագրով քննարկման ժամանակ ասաց Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը:

«Հաճախ, երբ մենք ասում ենք դիմակայունություն, առաջին միտքը, որ գալիս է, երևի հենց դիվերսիֆիկացիան է, որը Հայաստանի համար շատ կարևոր է: Զանազանեցումը շատ կարևոր է տնտեսության, անվտանգության մեջ, ու ես կարծում եմ, որ Արևելյան գործընկերությունը իր ներդրումն է բերել ու բարեփոխումների աջակցությունը հենց այս նպատակն ունի»,- ասաց Գրիգորյանը:

Վերջինս ընդգծեց, որ վերը նշված դիմակայունության կոնտեքստում շատ կարևոր են ժողովրդավարական ընտրությունները:

«Մենք խորը համոզմունք ունենք, որ ժողովրդավարությունը միանշանակ բարձրացնում է Հայաստանի դիմակայունությունն ու այն հիմնական գործիքներից մեկն է, որոնցով Հայաստանը կարողանում է դիմակայել իր սպառնալիքներին: Մենք համոզմունք ունենք, որ ժողովրդավարությունը օգնում է ներքին անվտանգությանը, տնտեսության զարգացմանը, ժողովրդավարացմանը, կոռուպցիայի դեմ պայքարին ու սրանք իրենց հերթին մեծ արդյունքներ են բերում: Մենք կարծում ենք, որ ԵՄ-ի հետ գործընկերությունը բարձրացնում է Հայաստանի դիմակայունությունը, ինչքան շատ գործընկերներ ունենա Հայաստանը, ինչքան շատ աջակցեն Հայաստանի բարեփոխումների ամրապնդմանը, այնքան Հայաստանն ավելի դիմակայուն է լինելու»,- ասաց ԱԽ քարտուղարը:

Читайте на 123ru.net