World News in Armenian

ՈւԵՖԱ-ն կարող է որակազրկել թուրք ֆուտբոլիստին՝ ծայրահեղ ազգայնական ժեստի համար

Թուրքիայի ֆուտբոլի ազգային հավաքականի պաշտպան Մերիհ Դեմիրալը կարող է որակազրկվել «Եվրո-2024»-ից ծայրահեղ ազգայնական ժեստի համար, հայտնում է գերմանական Bild թերթը:

Եվրոպական ֆուտբոլային ասոցիացիաների միությունը (ՈւԵՖԱ) ժեստի պատճառով հետաքննություն է  Դեմիրալի նկատմամբ:

«ՈւԵՖԱ-ի Կարգապահական կանոնակարգի համաձայն՝ հետաքննություն է սկսվել թուրք ֆուտբոլիստ Մերիհ Դեմիրալի ենթադրյալ ոչ պատշաճ պահվածքի կապակցությամբ: Այս հարցի վերաբերյալ լրացուցիչ տեղեկատվություն կտրամադրվի ժամանակին»,- ասված է ՈւԵՖԱ-ի հաղորդագրությունում։

Bild-ը հիշեցնում է, որ երեքշաբթի Թուրքիայի հավաքականը «Եվրո-2024»-ի ⅛-րդ եզրափակիչում 2:1 հաշվով հաղթել է Ավստրիային։ Երկու գոլն էլ խփել է Դեմիրալը։ Տոնելով երկրորդ գոլը՝ նա ցույց է տվել «գորշ գայլերի» ողջույնի ժեստը, որը գայլի գլուխ է հիշեցնում։ Դա թուրքական ծայրահեղ ազգայնական Bozkurtlar («Բոզքուրթ» կամ «Գորշ գայլեր») կիսառազմական խմբավորման խորհրդանիշն է։ Խմբավորումը հավատարիմ է ռասայական գերազանցության, հայատյացության, հակասեմականության և իսլամիզմի գաղափարախոսությանը, նկատում է աղբյուրը:

«Իհարկե, շատ ուրախ եմ, որ երկու գոլ խփեցի. այն, թե ինչպես եմ դրանք տոնել, կապված է իմ թուրքական ինքնության հետ: Ես մարզադաշտում տեսա մարդկանց, որոնք նույնպես այս ժեստն արեցին: Հուսով եմ, որ այս ժեստն անելու ավելի շատ հնարավորություններ կունենամ: Որևէ քողարկված իմաստ չկա: Ես պարզապես ուզում էի ցույց տալ, թե որքան երջանիկ եմ»,- արդարացել է Դեմիրալը։ 

Այժմ ՈւԵՖԱ-ն կարող է հեռացնել Դեմիրալին խաղերից:

Նշենք, որ Ավստրիայում պաշտոնապես արգելված է «գորշ գայլի» ողջույնի ժեստը։

UEFA investigates Turkey player Merih Demiral for nationalist gesture -  Panorama | Armenian news

Читайте на 123ru.net