World News in Armenian

Էրեբունիում հունիսի 4-ից հուլիսի 4-ը մի քանի փողոցների երթևեկությունն առանձին ժամերի լինելու է միակողմանի․ քաղաքապետարան

Էրեբունիում հունիսի 4-ից հուլիսի 4-ը մի քանի փողոցների երթևեկությունն առանձին ժամերի լինելու է  միակողմանի։

Այս մասին հայտնում են Երևանքի քաղաքապետարանից։

«Հարգելի՛ քաղաքացիներ,

ճանապարհաշինարարական աշխատանքներով պայմանավորված՝ սույն թվականի հուլիսի 4-ից մինչև օգոստոսի 4-ը՝ ժամը 08:00-ից մինչև 20:00-ն փուլ առ փուլ միակողմանի փակ են լինելու Աթոյան փող. – Այվազովսկու փող. խաչմերուկից մինչև Աթոյան փող. – Էրեբունի փող. խաչմերուկը և Աթոյան փող. – Էրեբունի փող. խաչմերուկից մինչև Ռոստովյան փող. – Աթոյան փող. խաչմերուկ եղած ճանապարհահատվածները, այնուհետև՝ հակառակ ուղղությամբ: 

Երթևեկությունն իրականացվելու է հանդիպակաց ուղղության երթևեկելի մեկ գոտու հաշվին: 
Հորդորում ենք վարորդներին աշխատանքի արդյունավետությունն ապահովելու նպատակով տրանսպորտային միջոցները չկայանել վերոնշյալ ճանապարհահատվածի երթևեկելի մասում: 

Պատճառվող ժամանակավոր անհարմարությունների համար հայցում ենք քաղաքացիների ներողամտությունը»,–ասված է հայտարարության մեջ:

Читайте на 123ru.net