World News in Armenian

Չեմ կարծում, որ Իսպանիայի դեմ խաղն ինձ համար վերջինը կլինի․ Կրոս

Գերմանիայի հավաքականի կիսապաշտպան Տոնի Կրոսը Եվրոպայի 2024 թվականի առաջնության քառորդ եզրափակչի՝ Իսպանիայի հավաքականի դեմ հանդիպումից առաջ պատասխանել է լրագրողների հարցերին։

«Սա իմ վերջին ասուլիսն է որպես ֆուտբոլիստ։ Սա շատ ավելի քիչ կկարոտեմ, քան ֆուտբոլը։ Այնուամենայնիվ, չեմ կարծում, որ սա կլինի իմ վերջին հանդիպումը։ Կարծում եմ՝ նորից կտեսնվենք»,- մամուլի ասուլիսի ժամանակ ասել է կիսապաշտպանը։

Հիշեցնենք, որ ավելի վաղ իսպանացի հարձակվող Խոսելուն հույս էր հայտնել, որ Իսպանիա- Գերմանի խաղը կլինի Կրոսի համար վերջինը։ Իսպանիա-Գերմանիա հանդիպումը կկայանա հուլիսի 5-ին ժամը 20։00-ին։

Читайте на 123ru.net