«Ալիևը կոնկրետ սևեռված է Սյունիքի, Վայոց Ձորի և Գեղարքունիքի մարզերն ադրբեջանցիներով լցնելու վրա»․ քաղաքագետ
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը օրերս Բաքվում Կանադայի նորանշանակ դեսպան Քևին Հեմիլթոնի հետ հանդիպման ժամանակ հայտարարել էր, թե պետք է ապահովել «Արևմտյան Ադրբեջանի համայնքի» ներկայացուցիչների Հայաստան վերադառնալու իրավունքը։ Նա նշել էր նաև, որ հայերի և ադրբեջանցիների վերադարձի իրավունքը պետք է ապահովվի փոխադարձաբար։ Aravot.am-ի հետ զրույցում մեկնաբանելով Իլհամ Ալիևի ներկայացրած նոր պահանջը՝ քաղաքագետ Գագիկ Համբարյանը կարծիք հայտնեց,