World News in Armenian

Կոպա Ամերիկա․ Արգենտինան 11-մետրանոց հարվածաշարում հաղթեց Էկվադորին և դուրս եկավ կիսաեզրափակիչ

Արգենտինայի հավաքականը Ամերիկայի գավաթի խաղարկության քառորդ եզրափակիչում հետխաղյա 11 մետրանոց հարվածաշարի օգնությամբ պարտության մատնեց Էկվադորին (1:1, 4:2) և դուրս եկավ կիսաեզրափակիչ:

Խաղի հիմնական ժամանակի 35-րդ րոպեին  հանդիպման հաշիվը բացեց Լաուտարո Մարտինեսը: Էկվադորը պատասխանել կարողացավ միայն հիմնական ժամանակին ավելացված առաջին րոպեին՝ աչքի ընկավ Կևին Ռոդրիգեսը խաղը տեղափոխելով լրացուցիչ ժամանակ։

Հարկ է նշել, որ արգենտինացիներից հետխաղյա 11 մետրանոցը չկարողացավ իրացնել միայն թիմի ավագ Լեո Մեսսին։

Այսպիսով «Ալբիսելեստեն» դուրս եկավ մրցաշարի կիսաեզրափակիչ, որտեղ հուլիսի 10-ին կհանդիպի Վենեսուելա-Կանադա զույգի հաղթողին։

Читайте на 123ru.net