World News in Armenian

ՀՀ-ԱՄՆ հարաբերությունները գտնվում են բարձր մակարդակի վրա. Ալեն Սիմոնյան

ԱՄՆ սենատոր Ռոջեր Ուիքերի գլխավորած պատվիրակության անդամների հետ մեր հանդիպումը շատ արդյունավետ անցավ, մենք քննարկեցինք հայ-ամերիկյան համագործակցության տարբեր ոլորտներ, ներկայացրեցինք տարածաշրջանում և հայ-ադրբեջանական հարաբերությունների միջև տիրող իրավիճակը:

Այս մասին համատեղ ասուլիսի ժամանակ ասաց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը:

Սիմոնյանի խոսքով՝ քննարկվել է ԱՄՆ-ի ներգրավվածությունը և աջակցությունն այդ հարաբերություններին:

«Անդրադարձ է կատարվել Հայաստան-Թուրքիա հարաբերություններին, իմ կողմից նշվեց մեր ռազմագերիների վերաբերյալ ինֆորմացիան: Պետք է ասեմ, որ մեր հարաբերությունները գտնվում են շատ բարձր մակարդակի վրա, փոխադարձ այցերը, որոնք անընդհատ տեղի են ունենում, կարևոր բաղադրիչ են այս հարաբերություններում, այդ շրջանակում այս այցը շատ կարևոր է»,- ասաց Սիմոնյանը:

Читайте на 123ru.net