World News in Armenian

Ալեն Սիմոնյանն ընդունել է ԱՄՆ սենատոր Ռոջեր Ուիքերի գլխավորած պատվիրակությանը

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հուլիսի 5-ին ընդունել է ԱՄՆ սենատոր Ռոջեր Ուիքերի գլխավորած կոնգրեսական պատվիրակությանը: Նեղ կազմով տեղի ունեցած զրույցին հաջորդել է ընդլայնված կազմով հանդիպումը, որին մասնակցել են նաև ՀՀ ԱԺ պատգամավորներ: Այդ մասին հայտնում են ՀՀ ԱԺ-ից։ Ողջունելով պատվիրակության ժամանումը Հայաստան՝ ՀՀ ԱԺ նախագահը շնորհակալություն է հայտնել ԱՄՆ-ին՝ Հայաստանի ժողովրդավարական տեսլականին շարունակական աջակցության […]

The post Ալեն Սիմոնյանն ընդունել է ԱՄՆ սենատոր Ռոջեր Ուիքերի գլխավորած պատվիրակությանը first appeared on MediaLab Newsroom-Laboratory.

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հուլիսի 5-ին ընդունել է ԱՄՆ սենատոր Ռոջեր Ուիքերի գլխավորած կոնգրեսական պատվիրակությանը: Նեղ կազմով տեղի ունեցած զրույցին հաջորդել է ընդլայնված կազմով հանդիպումը, որին մասնակցել են նաև ՀՀ ԱԺ պատգամավորներ: Այդ մասին հայտնում են ՀՀ ԱԺ-ից։

Ողջունելով պատվիրակության ժամանումը Հայաստան՝ ՀՀ ԱԺ նախագահը շնորհակալություն է հայտնել ԱՄՆ-ին՝ Հայաստանի ժողովրդավարական տեսլականին շարունակական աջակցության համար:

«ԱՄՆ-ը շարունակաբար աջակցել է Հայաստանի ժողովրդավարական տեսլականին և զգալիորեն նպաստել Հայաստանում ժողովրդավարական ինստիտուտների և օրենքի գերակայության ամրապնդմանն ու մարդու իրավունքների պաշտպանությանը: Այս համատեքստում մենք մեծապես կարևորում ենք Միացյալ Նահանգների դերը մեր տարածաշրջանում խաղաղության հաստատման գործընթացում և բարձր գնահատում ԱՄՆ-ի աջակցությունը Հայաստանի ինքնիշխանությանը, անկախությանը, ժողովրդավարությանը, տարածքային ամբողջականությանը և սահմանների անխախտելիությանը՝ հիմնված 1991 թվականի Ալմա-Աթայի հռչակագրի վրա»,- ասել է Ալեն Սիմոնյանը:

Քննարկումների առանցքում են եղել խաղաղության պայմանագրին, հայ-թուրքական հարաբերություններին, Ադրբեջանում պահվող հայ գերիների հայրենադարձությանը և Լեռնային Ղարաբաղի հայկական պատմամշակութային ժառանգության պահպանմանը վերաբերող հարցերը: Ամերիկացի հյուրերին է ներկայացվել ՀՀ կառավարության մշակած «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը:

Կողմերը հանդես են եկել նաև համատեղ մամուլի ասուլիսով:

The post Ալեն Սիմոնյանն ընդունել է ԱՄՆ սենատոր Ռոջեր Ուիքերի գլխավորած պատվիրակությանը first appeared on MediaLab Newsroom-Laboratory.

Читайте на 123ru.net