World News in Armenian

Էրդողանը մեկնաբանել է Դեմիրալին որակազրկելու որոշումը

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մեկնաբանել է ՈւԵՖԱ-ի՝ Թուրքիայի հավաքականի պաշտպան Մերիհ Դեմիրալին երկու խաղով որակազրկելու որոշումը, գրում է championat.com-ը:

Հիշեցնենք, որ Ավստրիայի հավաքականի հետ Եվրոպայի առաջնության 1/8 եզրափակչի խաղում (2:1) թուրք մարզիկը դուբլի հեղինակ էր դարձել և գոլը տոնելիս օգտագործել էր թուրք ազգայնականների՝ «Գորշ գայլերի» արգելված ժեստը:

«Որևէ մեկը գերմանացիներին հարցնո՞ւմ է, թե ինչու է իրենց համազգեստի վրա արծիվ: Բացի այդ, ոչ ոք չի խոսում ֆրանսիացիների համազգեստի վրա աքլորի մասին և չի հարցնում, թե ինչու են «աքլորանում»: Մերիհ Դեմիրալն այդ քայլով արտահայտել է իր ուրախությունը։ Համապատասխան անձինք կանչվել են Թուրքիայի ԱԳՆ։ Ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցներ»,- նշել է Թուրքիայի ղեկավարը։

ՈւԵՖԱ-ի որոշմամբ՝ Դեմիրալը բաց կթողնի Եվրո 2024-ի քառորդ եզրափակիչ հանդիպումը։ Իսկ եթե Թուրքիան հասնի կիսաեզրափակիչ, ապա Դեմիրալն այնտեղ էլ չի խաղա։

 

Читайте на 123ru.net