World News in Armenian

Իշխանությունները կամուկացի մեջ են և հստակ չեն կողմնորոշվում՝ անցկացնե՞լ արտահերթ, թե՞ ոչ. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է. «ԱԺ նախորդ նստաշրջանների ավարտին իշխանությունները մինչև խորհրդարանի «լիարժեք» արձակուրդ մեկնելը նախաձեռնում էին արտահերթ նիստեր, ինչից քպական պատգամավորները հաճախ նեղսրտում էին, քանզի իրենց երկար արձակուրդը «հարամվում» էր: Մեր տեղեկություններով, այս անգամ էլ են նախատեսել հուլիսի ընթացքում մեկ-երկու արտահերթ անցկացնել, որոնց օրակարգում, ըստ մեր զրուցակիցներից մեկի, պետք է ընդգրկված լինեին մի քանի տասնյակ «հրատապ օրինագծեր»։

Այս թեման, ինչպես փոխանցում է մեր աղբյուրը, բավական բուռն քննարկվել է կուսակցությունում, ի մասնավորի՝ Աղվերանում տեղի ունեցած հավաքի ժամանակ։ Մեր աղբյուրի փոխանցմամբ, հստակ որոշում, կարծես, դեռևս չկա. իշխանությունները կամուկացի մեջ են և հստակ չեն կողմնորոշվում՝ անցկացնե՞լ արտահերթ, թե՞ ոչ։ Մի կողմից՝ իրականում նշյալ «հրատապ օրինագծերն» այնքան էլ հրատապ չեն, մյուս կողմից՝ առաջարկվել է «նավսյակի» խուսափել ավելորդ լարվածություն գեներացնելուց:

Բանն այն է, որ չնայած իշխանություններն ու նրանց սատելիտները պնդում են, որ Սրբազան շարժումը մարել է, այնուամենայնիվ, չեն բացառում, որ արտահերթ նիստերը կարող են նոր հավաքների առիթ դառնալ և ավելի սրել ներքաղաքական վիճակը: Այդուամենայնիվ, մեր տեղեկություններով, արտահերթի հնարավորությունը դեռևս բացառված չէ...»

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Читайте на 123ru.net