World News in Armenian

Խորհրդարանականները Տավուշում հետևել են սահմանազատված հատվածների ամրաշինական աշխատանքներին

ՀՀ ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը խորհրդարանական գործընկերների հետ պարբերաբար այցեր է իրականացնում Հայաստանի անվտանգության համար ռազմավարական նշանակության հատվածներ:

Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ ԱԺ հասարակայնության հետ կապերի և հաղորդակցության վարչությունը։

«Խորհրդանշական հուլիսի 5. ՀՀ Սահմանադրության օր: Այցը, թերեւս, պատահական չէր, սահմանային այդ հատվածն էլ՝ առավել եւս:

Ոսկեպար-Կիրանց արդեն սահմանազատված հատվածով հստակ ամրագրվում է, որ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ սահմանազատման գործընթացը մեկնարկել է, իսկ այստեղից սկսվում են անհերքելի հայկական տարածքները»:

Читайте на 123ru.net