World News in Armenian

Այս տղաներին տեսնելիս դժվար է թաքցնել հպարտության զգացումը. Արմեն Խաչատրյան

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Արմեն Խաչատրյանը Ֆեյսբուքի իր էջում լուսանկարներ է հրապարակել Տավուշի մարզում ՀՀ պետական սահմանի որոշ հատվածների պահպանությունն իրականացնող ԱԱԾ համապատասխան ստորաբաժանման ծառայողներից:  

«Այս տղաներին տեսնելիս դժվար է թաքցնել հպարտության զգացումը»,- գրել է պատգամավորը:

Հիշեցնենք՝ ՔՊ խմբակցության պատգամավորները երեկ այցելել էին վերջերս սահմանազատված Կիրանց-Ոսկեպար հատված: 

The post Այս տղաներին տեսնելիս դժվար է թաքցնել հպարտության զգացումը. Արմեն Խաչատրյան first appeared on MediaLab Newsroom-Laboratory.

Читайте на 123ru.net