World News in Armenian

Մի կողմից մենք հպարտ ենք, մյուս կողմից՝ տխուր․ Կրոս

Գերմանիայի հավաքականի կենտրոնական կիսապաշտպան Տոնի Կրոսը խոսել է Եվրո-2024-ից ազգային հավաքականի դուրս մնալու մասին։

Քառորդ եզրափակիչում գերմանացիները պարտվեցին իսպանացիներին։

«Մեր երկրպագուները հիանալի էին ողջ մրցաշարի ընթացքում: Մթնոլորտն անմոռանալի էր: Մենք շատ շնորհակալ ենք նրանց։ Մի կողմից մենք հպարտ ենք, մյուս կողմից՝ տխուր, քանի որ չկարողացանք ավելին անել նրանց համար»,- Կրոսի խոսքերն է մեջբերում ՈւԵՖԱ-ի մամուլի ծառայությունը։

«Այս պահին մտածում եմ միայն մրցաշարից դուրս մնալու մասին: Մենք ունեինք մի կարևոր նպատակ, որին շարժվում էինք։ Մեր երազանքը, ինչ-որ իմաստով, ոչնչացված է: Որոշ ժամանակ անց մենք կհասկանանք, որ լավ մրցաշար ենք անցկացրել, բայց հիմա դժվար է ընդունել դա»,- հավելել է Կրոսը։

Читайте на 123ru.net