World News in Armenian

Մենք արժանի էինք հաղթանակի․ Մարտինես

Պորտուգալիայի հավաքականի գլխավոր մարզիչ Ռոբերտո Մարտինեսը մեկնաբանել է Ֆրանսիայից կրած պարտությունը (0:0, 11 մետրանոցներ՝ 3:5) Եվրո-2024-ի քառորդ եզրափակիչում.

«Մենք լավ խաղացինք և շատ պահեր ստեղծեցինք: Ես հպարտ եմ իմ ֆուտբոլիստներով, նրանք բնավորություն դրսևորեցին։ Մենք ավելի շատ տիրում էինք գնդակին և արժանի էինք հաղթանակի:

Ցավալի է, որ դա տեղի ունեցավ, բայց ֆուտբոլիստները պետք է աներևակայելի հպարտանան իրենցով:

Մենք ունենք շատ տաղանդավոր տղաներ, ովքեր միասնություն դրսևորեցին և իրենց ուժերը տվեցին խաղադաշտում՝ հաղթելու մշտական ցանկությամբ։ Մենք այդքանով կանգ չենք առնի»,- Մարտինեսի խոսքը մեջբերում է ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքը։

Читайте на 123ru.net