World News in Armenian

Հրապարակվել է Երևանում վերամբարձ կռունկի ընկնելու տեսանյութը

Համացանցում է հայտնվել օրերս Երևանում վերամբարձ կռունկի ընկնելու տեսանյութը։

Հիշեցնենք, որ հուլիսի 5-ին ողբերգական դեպք էր տեղի ունեցել մայրաքաղաքում։ Արշակունյաց պողոտայում կառուցվող էլիտար շենքի բակում վերամբարձ կռունկը պոկվել և ընկել էր, ինչի հետևանքով կռունկավարը տեղում մահացել է։

Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։

Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ մահացածը Երևանի բնակիչ 69-ամյա Հ. Արմենակյանն է։

Տեսանյութը կարող եք դիտել Tert.am-ի թելեգրամյան ալիքում։

Читайте на 123ru.net