World News in Armenian

Երևանի քաղաքապետարանը 8 նոր աղբատար մեքենա է գնել, որոնցից 4-ն արդեն Հայաստանում են

Երևանի քաղաքապետարանը 8 նոր աղբատար մեքենա է գնել, որոնցից 4-ն արդեն Հայաստանում են։ Այս մասին այսօր՝ հուլիսի 8-ին, Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ հայտնեց «Աղբահանություն և սանմաքրում» հիմնարկի տնօրեն Սաշա Կատվալյանը։

«Այս պահին դրանք արդեն տեխզննում են անցնում, փաստաթղթավորվում են»,– նշեց Կատվալյանը՝ մանրամասնելով, որ գործընթացների ավարտից հետո աղբատար մեքենաները շահագործման կհանձնվեն։

Նրա խոսքով՝ մյուս 4 աղբատար մեքենաները Հայաստանում կլինեն մեկ շաբաթից։

Քաղաքապետ Տիգրան Ավինյանի հարցին` արդյոք աղբատարների համար գնված շարժիչները նույնպես Հայաստանում են, ԵԱՍՄ տնօրենը պատասխանեց, որ 9-ից 2-ը մատակարարվել են, իսկ մնացածները կմատակարարվեն հաջորդ շաբաթ։

Читайте на 123ru.net