World News in Armenian

Մարմնական վնասվածք գիշերային ակումբում. Կապանի ոստիկանների բացահայտումը

Հուլիսի 5-ին` գիշերվա ժամը 4.40-ին, ոստիկանության Սյունիքի մարզի օպերատիվ կառավարման կենտրոնում ստացվել է ահազանգ, որ կրծքավանդակի ծակած-կտրած վերքով «Կապան» բժշկական կենտրոն է տեղափոխվել Աճանան գյուղի բնակիչ 20-ամյա մի երիտասարդ: Ըստ բժշկի՝ նրա կյանքին վտանգ չի սպառնում։ Հաղորդումը փոխանցվել է ոստիկանության Կապանի բաժին, որտեղից էլ օպերատիվ խումբը մեկնել է հիվանդանոց: Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, […]

The post Մարմնական վնասվածք գիշերային ակումբում. Կապանի ոստիկանների բացահայտումը first appeared on MediaLab Newsroom-Laboratory.

Հուլիսի 5-ին` գիշերվա ժամը 4.40-ին, ոստիկանության Սյունիքի մարզի օպերատիվ կառավարման կենտրոնում ստացվել է ահազանգ, որ կրծքավանդակի ծակած-կտրած վերքով «Կապան» բժշկական կենտրոն է տեղափոխվել Աճանան գյուղի բնակիչ 20-ամյա մի երիտասարդ: Ըստ բժշկի՝ նրա կյանքին վտանգ չի սպառնում։ Հաղորդումը փոխանցվել է ոստիկանության Կապանի բաժին, որտեղից էլ օպերատիվ խումբը մեկնել է հիվանդանոց:

Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ գիշերվա ժամը 2-ի սահմաններում Սյունիք բնակավայրում գտնվող գիշերային մի ակումբում տուժած երիտասարդը վիճաբանել է Հալիձոր գյուղի բնակիչ 29-ամյա երիտասարդի հետ: Հետո երկուսով դուրս են եկել ակումբի բակ, որտեղ սկսված ծեծկռտուքի ընթացքում էլ 29-ամյա հալիձորցին իր մոտ եղած դանակով հարվածել է 20-ամյա երիտասարդին։

Ձեռնարկված միջոցառումների և բացատրական աշխատանքի շնորհիվ դանակահարողը ներկայացել է բաժին, ընդունել մեղքը և ներկայացրել հանցագործության գործիք դանակը։ Նա ու կազմված փաստաթղթերը ներկայացվել են Սյունիքի մարզային քննչական վարչություն, հանգամանքները պարզվում են:

The post Մարմնական վնասվածք գիշերային ակումբում. Կապանի ոստիկանների բացահայտումը first appeared on MediaLab Newsroom-Laboratory.

Читайте на 123ru.net