World News in Armenian

Ալեն Սիմոնյանն ու Ադրբեջանի Միլի մեջլիսի նախագահը կհանդիպեն հոկտեմբերին

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն ու Ադրբեջանի Միլի մեջլիսի նախագահ Սահիբա Գաֆարովան հերթական անգամ կհանդիպեն հոկտեմբեր ամսին Ժնևում:

Այս մասին Tert.am-ին հայտնեց ԱԺ նախագահի օգնական Մովսես Հարությունյանը:

Հիշեցնենք, որ սա կլինի Սիմոնյան-Գաֆարովա երրորդ հանդիպումը: Սիմոնյանի և Գաֆարովայի նախորդ հանդիպումը կայացել էր մայիսի 17-ին Միջխորհրդարանական միության (IPU) խորհրդարանների նախագահների վեցերորդ համաշխարհային համաժողովի նախապատրաստական հանձնաժողովի առաջին նիստի շրջանակում։

Читайте на 123ru.net