World News in Armenian

Երևանի կենտրոնում ավտոմեքենայում պայթյուն է տեղի ունեցել․ կան վիրшվորներ

Այսօր՝ հուլիսի 8-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 13։25-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Կենտրոնական բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Գրիգոր Լուսավորիչ փողոցում՝ «Դաբլթրի բայ Հիլթոն Երևան» հյուրանոցային համալիրի հարևանությամբ, ավտոմեքենայում պայթյուն է տեղի ունեցել և կան տուժածներ։ Նմանատիպ ահազանգ ստացվել է նաև ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ըստ նախնական տեղեկությունների՝ պայթյունը տեղի է ունեցել «Nissan» մակնիշի ավտոմեքենայում, որն ունեցել է հեղուկ գազի արտահոսք՝ հրդեհի բռնկմամբ։ Մինչ հրշեջների ժամանումը քաղաքացիները իրենց ուժերով մարել են կրակը, սակայն ավտոմեքենան դարձել է ոչ շահագործելի։ 

Միջադեպի հետևանքով 2 քաղաքացի տեղափոխվել է «Այրվածքաբանության և մաշկաբանության ազգային կենտրոն»։ Ոստիկանությունն ու պարեկային ծառայությունը պարզում են ավտոմեքենայի սեփականատիրոջ, վարորդի և վիրավորների ինքնությունը։

Читайте на 123ru.net