«Որոշ ծառայությունների համար արտապատվիրակման մեխանիզմ կներդրվի. կան կազմակերպություններ, որոնք հստակ գիտեն, թե ինչ է դպրոցի պահպանությունը, գնումների գործընթացը». Սվաջյան
Մեկնարկել է արդեն 5-րդ անգամ անցկացվող «EduArmenia2024» համահայկական գիտակրթական աշխատաժողովը, որի նպատակն է ներկայացնել հանրակրթության ոլորտի բարեփոխումների լավագույն փորձը: Աշխատաժողովի բացմանը մասնակցել են ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը, ՀՀ լեզվի կոմիտեի նախագահ Սիրանուշ Դվոյանը, ՀՀ կրթության տեսչական մարմնի ղեկավար Վաղարշակ Մատիկյանը, ԿԶՆԱԿ հիմնադրամի տնօրենի պաշտոնակատար Արտաշես Թորոսյանը, Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի