World News in Armenian

Պուտինը Հնդկաստանի վարչապետին տարել է իր կեցավայրի ախոռ, ցույց տվել ձիերին (տեսանյութեր)

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդիի հետ կարճատև հանդիպումից հետո նրան տարել է Նովո-Օգարևոյում իր կեցավայրի տարածքում գտնվող ախոռը, հայտնում է ՏԱՍՍ-ը:

Նա Մոդիին ցույց է տվել իր ձիերին, ինչից հետո երկու երկրի ղեկավարները հետևել են հեծյալների ելույթին: Հեծյալների ձեռքերում եղել են ՌԴ-ի և Հնդկաստանի դրոշները:

Այնուհետև Պուտինը Մոդիին էլեկտրամոբիլով զբոսանքի է տարել կեցավայրի տարածքում:

Մոդին շնորհակալություն է հայտնել Պուտինին Նովո-Օգարևոյում հանդիպման համար և նրա հետ լուսանկարներ հրապարակել X սոցիալական ցանցում։

Հնդկաստանի վարչապետը վստահություն է հայտնել, որ երեքշաբթի Պուտինի հետ իր բանակցություններն ավելի կամրապնդեն Հնդկաստանի և Ռուսաստանի միջև բարեկամությունը։

«Անհամբեր սպասում եմ վաղվա բանակցություններին», - գրել է վարչապետը:

Տեսանյութերը կարող եք դիտել Tert.am-ի թելեգրամյան ալիքում:

Читайте на 123ru.net