World News in Armenian

Տավուշում «Volkswagen»-ը բախվել է ճամփեզրի ծառերին, կա վիրավոր

Այսօր՝ հուլիսի 9-ին, ավտովթար է տեղի ունեցել Տավուշի մարզում։ Ժամը 05։40-ի սահմաններում Վերին Ծաղկավան-Բերդ ճանապարհի 4-րդ կիլոմետրի հատվածում 42-ամյա Դավիթ Ադյանը իր վարած «Volkswagen» մակնիշի ավտոմեքենայով դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել ճամփեզրի ծառերին։

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, վթարի հետևանքով վարորդ Դավիթ Ա․-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Բերդի բժշկական կենտրոն։

Читайте на 123ru.net