World News in Armenian

Եվրո-2024. այսօր մեկնարկում են կիսաեզրափակիչները

Այսօր՝ հուլիսի 9-ին, կկայանա Եվրոպայի 2024 թվականի առաջնության հերթական խաղային օրը. կմեկնարկի մրցաշարի կիսաեզրափակիչ փուլը։

Եզրափակչի ուղեգրի համար կպայքարեն Իսպանիայի և Ֆրանսիայի հավաքականները։ Խաղը կմեկնարկի ժամը 23:00-ին և կցուցադրվի Արմենիա TV-ի և Armenia Premium-ի ուղիղ եթերում:

Եվրոպայի առաջնությունն անցկացվում է գերմանական 10 քաղաքի 10 մարզադաշտում: Մայրցամաքային առաջնությունը կավարտվի հուլիսի 14-ին։

Եվրոպայի առաջնության գործող հաղթողն Իտալիայի հավաքականն է, որը Լոնդոնի «Ուեմբլի» մարզադաշտում Եվրո-2020-ի եզրափակչում հաղթեց Անգլիայի հավաքականին։ Այդ եզրափակիչի ճակատագիրը որոշվեց 11 մետրանոց հարվածաշարում։

Եվրո-2024-ի երկրորդ կիսաեզրափակչում, որը կկայանա վաղը՝ հուլիսի 10-ին, Անգլիան կխաղա Նիդեռլանդների հետ։

Читайте на 123ru.net