World News in Armenian

Կրեմլը հերքել է Կիևի մանկական հիվանդանոցին հրթիռային հարված հասցնելը

Ռուսաստանը չի հարվածում քաղաքացիական օբյեկտներին. այս մասին ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ մեկնաբանելով Կիևում մանկական հիվանդանոցի վրա հրթիռի ընկնելու դեպքը, որի հետևանքով 16 մարդ է զոհվել, գրում է interfax.ru-ն:

«Ես ձեզ կոչ եմ անում առաջնորդվել Ռուսաստանի պաշտպանության նախարարության հայտարարությամբ, որը բացարձակապես բացառում է, որ հարձակումներ են եղել քաղաքացիական օբյեկտների վրա: Դրանում ասվում է, որ խոսքը «հակահրթիռի» անկման մասին է: Եվ մենք շարունակում ենք պնդել, որ հարվածներ չենք հասցնում քաղաքացիական օբյեկտներին. հարվածները հասցվում են ենթակառուցվածքի կարևորագույն օբյեկտներին, ռազմական թիրախներին, որոնք այս կամ այն կերպ կապված են ուկրաինականռեժիմի ռազմական ներուժի հետ», - ասել է Պեսկովը:

Հուլիսի 8-ի կեսօրին Կիևում պայթյուններ են տեղի ունեցել, և իշխանությունները հայտնել են հակաօդային պաշտպանության աշխատանքի մասին։ Քաղաքի վարչակազմից հայտնել են, որ հրթիռների բեկորների անկում է գրանցվել Կիևի յոթ շրջանում՝ Սոլոմենսկի, Դնեպրովսկի, Դառնիցկի, Դեսնյանսկի, Շևչենկովսկի և Գոլոսեևսկի:

Քաղաքապետ Վիտալի Կլիչկոն ասել է, որ, ըստ նախնական տվյալների, Կիևում զոհվել է 20 մարդ, վիրավորվել՝ գրեթե 100-ը։

Շևչենկոյի շրջանում վնասվել է «Օխմատդիտ» մանկական հիվանդանոցը։ Կլիչկոն հայտնել է հիվանդանոցում 16 զոհի մասին։

Читайте на 123ru.net