World News in Armenian

Քաղաքական հետապնդում չեմ տեսնում իմ նկատմամբ, մի քանի արկածախնդիր որոշել են դուր գալ իրենց ղեկավարին. Վլադիմիր Գասպարյան

Ես ամեն ինչին էլ միշտ սպասում եմ, վճիռը չկա դեռ, այն կլինի մեր ձեռքում, կծանոթանանք, կանենք պաշտոնական հայտարարություն:

Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանն՝ անդրադառնալով հարցին՝ սպասելի էր արդյոք իր համար դատարանի որոշումը:

«Դատարանը նրա համար է, որ մեկին մեղավոր ճանաչի, մեկին էլ՝ չճանաչի, շնորհավորում եմ այդ կապակցությամբ»,- ասաց նա:

Հարցին՝ համաձայնություն տվե՞լ էր վաղեմության ժամկետի հետ կապված, նա ասաց, որ ոչ մեկին ոչ մի համաձայնություն չի տվել: Ապա շեշտեց, որ գնալու է արդարացման հասնելու ճանապարհով:

«Հիմա էլ հայտարարում եմ՝ ես անմեղ եմ, կծանոթանանք կորոշենք մեր ընթացքը»,- ասաց նա:

Գասպարյանը նշեց, որ իր հանդեպ քաղաքական հետապնդում չի տեսնում:

«Ես տենց բաներ չեմ տեսնում, քաղաքական հետապնդում չի եղել, բայց մի քանի արկածախնդիրներ դուր գալու համար իրենց ղեկավարներին, փորձել են, այնուամենայիվ, մի քիչ ճարպիկություն անել»,- ասաց նա:

Նշենք, որ ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը մեղավոր է ճանաչվել, սակայն ազատվել է պատժի կրումից որոշ հոդածներով՝ համաներմամբ, որոշ հոդվածներով՝ վաղեմության ժամկետը լրանալու հիմքով։

Читайте на 123ru.net