World News in Armenian

Դատարանը մեղավոր ճանաչեց Լևոն Երանոսյանին, ապա նրան ազատ արձակեց քրեական պատասխանատվությունից

Դատավորը մեղավոր ճանաչեց ՀՀ նախկին փոխոստիկանապետ Լևոն Երանոսյանին, ապա նրան ազատ արձակեց քրեական պատասխանատվությունից վաղեմության ժամկետը լրանալու հիմքով:

Դատավճիռը հրապարակեց ՀՀ հակակոռուպցիոն դատարանի դատավոր Վարդգես Սարգսյանը։

Հիշեցնենք, որ քրեական այս գործով կա 4 մեղադրյալ՝ Վլադիմիր Գասպարյանը, ՀՀ նախկին փոխոստիկանապետ Լևոն Երանոսյանը, ոստիկանության ներքին աուդիտի վարչության նախկին պետ Վարդան Թունյանը, ոստիկանության զորքերի զորամասի նախկին հրամանատար Գուրգեն Գրիգորյանը։

Читайте на 123ru.net