World News in Armenian

Երևանում «Lexus» մակնիշի ավտոմեքենա է այրվել (լուսանկարներ)

Հուլիսի 9-ին, ժամը 12։09-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Արին Բերդի փողոցում այրվում է ավտոմեքենա։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է կայանած «Lexus» մակնիշի ավտոմեքենայում (վարորդ՝  Ա․ Գ․)։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 12։50-ին, մարվել՝ 13։03-ին։ Այրվել է  ավտոմեքենան։

May be an image of 2 people, fire, ambulance and text

May be an image of 2 people and text

 

Читайте на 123ru.net