World News in Armenian

BBC-ն հայտարարություն է տարածել՝ Ռոնալդուի շուրջ ծագած սկանդալի վերաբերյալ

Բրիտանական BBC հեռուստաալիքը հայտարարություն է տարածել Պորտուգալիայի հավաքականի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի շուրջ ծագած սկանդալի վերաբերյալ։

Եվրո-2024-ի 1/8-րդ եզրափակչի՝ Սլովենիայի դեմ Պորտուգալիայի խաղից հետո (0:0,3:0) հեռուստաալիքը ծաղրել է Ռոնալդուի, որը ավելացված ժամանակի առաջին խաղակեսի վերջում չի իրացրել 11 մետրանոցը։ Ֆուտբոլիստի ազգանվան փոխարեն էկրանին է հայտնվել է «Misstiano Penaldo» գրվածքը։

«Վերնագիրն ուղղակի բառախաղ էր, ինչը մենք նախկինում բազմիցս արել ենք մեր Match Of The Day շոուի ժամանակ, ոչ մի վիրավորանք չի եղել։ Մենք մի քանի անգամ դրական ենք արտահայտվել Ռոնալդուի մասին, այդ թվում, երբ Ժոզե Ֆոնտեն կարևորել է Ռոնալդուի նվիրվածությունը խաղից առաջ մարզումներին՝ ասելով, որ այդ պատճառով նա պատմության լավագույններից մեկն է: Հետխաղյա 11 մետրանոցից հետո Գարի Լինեկերն ու Ալան Շիրերը գովել են Ռոնալդուի խիզախությունն ու հավատը՝ առաջինը հարվածելու համար:

Այնուամենայնիվ, մենք հասկանում ենք, որ որոշ հեռուստադիտողներ դժգոհ են եղել գրվածքից և իրենց կարծիքը փոխանցել ենք պրոդյուսերական թիմին՝ օգնելու նրանց առաջ շարժվել»,- BBC-ի ներկայացուցչի խոսքերն է մեջբերում Daily Mail-ը:

Հիշեցնենք, որ Պորտուգալիան Եվրոյի 1/8-րդ եզրափակչում հաղթեց Սլովենիային (0:0, մետրանոցներ՝ 3:0), սակայն մրցաշարի քառորդ եզրափակիչում պարտվեց Ֆրանսիային և ավարտեց պայքարը (0:0, 3:5):

Читайте на 123ru.net