World News in Armenian

Երևանում «Ford Transit»-ում պայթյուն է տեղի ունեցել՝ կրակի բռնկումով. կա վիրավոր

Այսօր՝ հուլիսի 9-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում:

Ժամը 15:00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Էրեբունու բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Արցախի պողոտայի թիվ 55 հասցեի մոտակայքում ավտոմեքենայում պայթյուն է տեղի ունեցել՝ հրդեհի բռնկումով:

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, նմանատիպ ահազանգ ստացվել է ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն:

1 հոգի տեղափոխվել է հիվանդանոց:

Читайте на 123ru.net