World News in Armenian

«Նոա»-«Շկենդիա» հանդիպման ընթացքում խաղարկվելու է երկու ուղևորություն դեպի Սկոպյե

Հուլիսի 11-ին կայանալիք «Նոա»-«Շկենդիա» հանդիպման ընթացքում խաղարկվելու է երկու ուղևորություն դեպի Սկոպյե։ Այս մասին հայտնում է «Նոա» ֆուտբոլային ակումբը։

«Մեզ համար շատ կարևոր է երկրպագուների աջակցությունը թե’ տանը, թե’արտագնա խաղերում։

Հուլիսի 11-ին Վահագն Թումասյանի անվան մարզադաշտում կայանալիք «Նոա»-«Շկենդիա» հանդիպման ընթացքում խաղարկելու ենք երկու ուղևորություն դեպի Սկոպյե՝ երկպագելու մեր թիմին։

Հաղթողները մրցավայր կմեկնեն թիմի հետ։

Արի’ մարզադաշտ, մասնակցի’ր խաղարկությանը, եղի’ր մեր կողքին նաև Սկոպյեում։

Մենք ցանկանում ենք ձեր ջերմությունը մեզ հետ տանել Հյուսիսային Մակեդոնիա։

Հիշեցնենք, որ հուլիսի 11-ին, ժամը 18:00 Հանրապետության հրապարակից (ԱԳՆ նախկին շենքի հարակից տարածքից) անվճար ավտոբուսներ կշարժվեն Վահագն Թումասյանի անվան մարզադաշտ, իսկ խաղի ավարտից հետո նույն երթուղով կշարժվեն արդեն մարզադաշտից», - ասված է հաղորդագրության մեջ:

Читайте на 123ru.net