Սպերցյանը կլինի Կրասնոդարի ավագը նոր մրցաշրջանում
«Կրասնոդարի» գլխավոր մարզիչ Մուրադ Մուսաևը հայտարարել է, որ դարպասապահ Մատվեյ Սաֆոնովի հեռանալուց հետո թիմի նոր ավագը կդառնա ակումբի սան և Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը։
«Մի կարևոր հայտարարություն՝ մրցաշրջանի նոր ավագը կլինի Էդուարդ Սպերցյանը»,- Մուսաևի խոսքերն է փոխանցում TASS-ը։
Նշենք, որ 24-ամյա կիսապաշտպանը «Ցլերի» հիմնական ավագի թևկապը առաջին անգամ կկրի հուլիսի 13-ին՝ մրցաշրջանի առաջին պաշտոնական խաղում «Զենիթի» դեմ Ռուսաստանի Սուպերգավաթի եզրփակիչում։