World News in Armenian

Փշալարերով, որոնցով հպարտանում են իշխանականները, մեծ ցավ են պատճառում մեզ․ Կիրանցի բնակիչ

Հուլիսի 5-ին ՀՀ Ազգային ժողովի պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը խորհրդարանական գործընկերների հետ այցելել էր Ոսկեպար-Կիրանցի արդեն սահմանազատված հատված, որտեղից իշխանական պատգամավորները լուսանկարներ, ինչպես նաև տեսանյութ էին հրապարակել:  «Ամեն ինչ իրականացվում է ըստ նախատեսվածի,- նշել է Քոչարյանը,- հաստատված պետական սահմանի առկայությունը ձեռքբերում է խաղաղության ճանապարհին»: Սակայն կիրանցեցիները խաղաղության և ձեռքբերումների մասին […]

The post Փշալարերով, որոնցով հպարտանում են իշխանականները, մեծ ցավ են պատճառում մեզ․ Կիրանցի բնակիչ first appeared on MediaLab Newsroom-Laboratory.

Հուլիսի 5-ին ՀՀ Ազգային ժողովի պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը խորհրդարանական գործընկերների հետ այցելել էր Ոսկեպար-Կիրանցի արդեն սահմանազատված հատված, որտեղից իշխանական պատգամավորները լուսանկարներ, ինչպես նաև տեսանյութ էին հրապարակել: 

«Ամեն ինչ իրականացվում է ըստ նախատեսվածի,- նշել է Քոչարյանը,- հաստատված պետական սահմանի առկայությունը ձեռքբերում է խաղաղության ճանապարհին»:

Սակայն կիրանցեցիները խաղաղության և ձեռքբերումների մասին այլ պատկերացումներ ունեն: 

Կիրանցի բնակչուհի Գոհար Վարդանյանը «Մեդիալաբին» ասում է, որ ոչ ինքը, ոչ իր հարևաններն Անդրանիկ Քոչարյանին և նրա խորհրդարանական գործընկերների այցի մասին տեղյակ չեն եղել, ոչ մեկն էլ ոչ տեսել, ոչ հանդիպել է նրանց հետ: 

«Ես չգիտեմ Կիրանցից որևէ մեկին, որ հանդիպել է իրենց, իրենք եղել են Կիրանցում, առանց կիրանցեցիների նկարվել են։ Նույն Նիկոլ Փաշինյանն էլ է եկել Կիրանց և ոչ մի կիրանցեցու հետ չի հանդիպել, ոչ մեկը տեղյակ չի եղել, որ գալիս է, չնայած, եթե տեղյակ էլ լինեին, իմ կարծիքով, ոչ մեկը չէր հանդիպի հետները, եթե անգամ հանդիպեին էլ, ապա վիճաբանություն կլիներ, մարդիկ կասեին այն, ինչ մտածում են»,- «Մեդիալաբին» ասում է Կիրանցի բնակչուհին։

Գոհարը վստահեցնում է, որ գյուղի բնակիչները, այդ թվում՝ նաև ինքը չեն զգում այդ անվտանգությունն ու ապահովությունը, որի մասին խոսում են իշխանության ներկայացուցիչները, և հիշեցնում ամիսներ առաջ Նիկոլ Փաշինյանի՝ կիրանցեցիներն ասած հետևյալ խոսքը․

«Մեկ կամ երկու ամիս առաջ իրենք ասում էին, որ չկա որևէ երաշխիք, որ իրենք չեն կարող երաշխավորել, որ սահմանագծմամբ տեղի բնակիչներն անվտանգ ու ապահով կլինեն։ Այս երկու ամսում ինչ-որ բա՞ն է փոխվել, որ ասում են՝ հիմա ապահով ենք»։

Խոսելով գյուղում անցկացված փշալարերի մասին, որոնք, ըստ իշխանության, առավել ապահով են դարձնում ՀՀ սահմանազատված հատվածը, Գոհար Վարդանյանը նշում է, որ այդ փշալարերն իրենց՝ գյուղացիների համար ամենացավոտ թեմաներից են: 

«Մեր «սիրելի» իշխանությունները գալիս կանգնում են փշալարերի մոտ, հպարտանում դրանցով, որոնք իրականում անցնում են կիրանցեցիների վարելահողերի, այգիների միջով։ Գյուղացու հողում անց են կացրել սահման, ամբողջությամբ համարել Ադրբեջան ու դրանով հպարտանում են, բայց դրանք մեծ ցավ են պատճառում կիրանցեցիներին»,- ասում է Կիրանցի բնակիչը։ 

Իշխանությունների հայտարարությունները և Կիրանցում հնչեցրած մտքերը Գոհարը որպես «մանիպուլյատիվ քարոզչություն» է որակում:

«Ամեն ինչ անում են, որ ցույց տան, թե Կիրանցում ամեն ինչ լավ է, բայց Կիրանցում արված իրենց լուսանկարն ապացուցում է, որ իրականում ճիշտ հակառակն է, որովհետև նկարվել են առանց կիրանցեցիների, միգուցե իրենք Կիրանցը պատկերացնում են առանց կիրանցեցիների՞»,- մտահոգված հարցնում է գյուղի բնակչուհին։

Նշենք, որ հուլիսի 6-ին Տավուշի մարզ էր այցելել Նիկոլ Փաշինյանը, ծանոթացել նոր ճանապարհի կառուցման աշխատանքներին ու հայտարարել էր, թե այն շուտով պատրաստ կլինի։

Հիշեցնեք, որ սույն թվականի ապրիլի 19-ին պետական սահմանի սահմանազատման հարցերով Հայաստանի և Ադրբեջանի հանձնաժողովները տեղի ունեցած հանդիպումից հետո համատեղ մամլո հաղորդագրություն էին տարածել, որում ասվում էր, որ նախնական համաձայնեցվել են Հայաստանի Բաղանիս, Ադրբեջանի Բաղանիս-Այրում, Հայաստանի Ոսկեպար, Ադրբեջանի Աշաղը Ասկիպարա, Հայաստանի Կիրանց, Ադրբեջանի Խեյրեմլի, Հայաստանի Բերքաբեր, Ադրբեջանի Կըզըլ Հաջիլի գյուղերի միջև սահմանային գծի հատվածներում սահմանի անցումը: Այսինքն՝ ձեռք էր բերվել համաձայնություն, որ սահմանազատումը սկսելու են Տավուշի մարզից։

Արդեն ապրիլի 23-ին Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում հրապարակեց լուսանկար, որին կից գրել էր հետևյալը․ «Հայաստան-Ադրբեջան պետական սահմանի Տավուշ-Ղազախ հատվածում տեղադրվեց առաջին սահմանային սյունը:

Չնայած իշխանության հավաստիացումներին, թե այս գործընթացը ձեռքբերում է ՀՀ-ի համար, մասնագիտական որոշ շրջանակներ, քաղաքացիների որոշ հատվածը, նույն Տավուշի մարզի բնակիչները շարունակում են պնդել, որ այս գործընթացն ուղղակի միակողմանի հերթական զիջումն էր, որին գնաց ՀՀ իշխանությունը։

Քրիստինե Աղաբեկյան

The post Փշալարերով, որոնցով հպարտանում են իշխանականները, մեծ ցավ են պատճառում մեզ․ Կիրանցի բնակիչ first appeared on MediaLab Newsroom-Laboratory.

Читайте на 123ru.net