World News in Armenian

ԱԳ փոխնախարարը ներկայացրել է ՍԾՏՀԿ-ում Հայաստանի նախագահության առաջնահերթությունները

Հուլիսի 9-ին կայացել է Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության Հայաստանի գործող նախագահության, ավագ պաշտոնյաների կոմիտեի, ՍԾՏՀ հարակից մարմինների և Միջազգային մշտական քարտուղարության համակարգման առցանց հանդիպումը, որի ընթացքում ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանը ներկայացրել է կազմակերպությունում Հայաստանի նախագահության առաջնահերթությունները և միջոցառումների օրացուցույցը: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ԱԳՆ-ի տարածած հաղորդագրությունից։

Իր ելույթում ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը կարևորել է տարածաշրջանային անվտանգության և կայունության պահպանման գործում ներառական տնտեսական համագործակցության և առևտրի դյուրացման դերակատարությունը: Պարույր Հովհաննիսյանը վերահաստատել է Հայաստանի հանձնառությունը՝ սերտորեն համագործակցելու ՍԾՏՀԿ մշտական միջազգային քարտուղարության, անդամ երկրների և հարակից մարմինների հետ՝ կազմակերպության արդյունավետությունը բարձրացնելու և տարածաշրջանի երկրների միջև տնտեսական համագործակցությունն ամրապնդելու նպատակով: 

Читайте на 123ru.net