World News in Armenian

Եվրո-2024. կիսեզրափակիչ. Իսպանիա-Ֆրանսիա. մեկնարկային կազմեր

Այսօր՝ հուլիսի 9-ին, կկայանա Եվրո 2024-ի առաջին կիսաեզրափակիչ հանդիպումը, որում կհանդիպեն Իսպանիայի և Ֆրանսիայի հավաքականները։ Խաղը կկայանա Մյունխենի «Ալիանց Արենա» մարզադաշտում: Հանդիպման գլխավոր մրցավարը կլինի սլովենացի Սլավկո Վինչիչը։ 

Թիմերի մեկնարկային կազմերը.

Իսպանիա՝ Սիմոն, Խեսուս Նավաս, Նաչո, Լապորտ, Կուկուրելլա, Ռոդրի, Ֆ. Ռուիս, Օլմո, Յամալ, Ուիլյամս, Մորատա:

Ֆրանսիա՝ Մենյան, Կունդե, Ուպամեկանո, Սալիբա, Էրնանդես, Ռաբյո, Կանտե, Չուամենի, Դեմբելե, Կոլո Մաունի, Մբապե:

Եվրո 2024-ի 1/4 եզրափակիչ փուլում Իսպանիայի հավաքականը 2։1 հաշվով հաղթեց Գերմանիայի հավաքականին։ Ֆրանսիայի հավաքականը հաղթեց Պորտուգալիային (0:0, 11մ.՝ 3:5):

Հիշեցնենք, որ երկրորդ կիսաեզրափակիչ խաղում կխաղան Նիդերլանդների և Անգլիայի հավաքականները։ Հանդիպումը կկայանա վաղը՝ հուլիսի 10-ին, և կմեկնարկի Երևանի ժամանակով 23:00-ին։

Читайте на 123ru.net