World News in Armenian

ԱՄՆ-ն 5 մլն դոլար է տրամադրում Հայաստանին` թվային ոլորտի վերափոխման և զարգացման նպատակով. Սամանթա Փաուեր

ԱՄՆ-ն 5 մլն դոլար նոր ֆինանսավորում է  տրամադրելու ՀՀ-ին՝  աջակցելու, առաջ մղելու թվային վերափոխման համար:

Այս մասին ՀՀ ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանի հետ համատեղ հայտարարության ընթացքում ասաց ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության ղեկավար Սամանթա Փաուերը։

«Ուրախ եմ՝ ՀՀ-ում ստեղծվել է հավելված, որը կօգնի հայերին ստանալ վարորդական իրավունք, ծննդականի, մահվան վկայական կամ դիմել ֆինանսական աջակցության: Այս ամենը հնարավոր կլինի այդ հավելվածի միջոցով: Պետական ծառայությունները թվայնացնելը կպահանջի նախևառաջ անվտանգային և հուսալի թվային համակարգեր, որոնք կարող են դիմակայել կիբերհարձակումներին, և որոնք կառավարվում են հստակ կարգավորող կանոններով»,- ասաց Փաուերը:

Նա նշեց, որ ուրախ է հայտարարել՝ 5 մլն դոլար նոր ֆինանսավորում է  տրամադրվելու ՀՀ-ին աջակցելու, առաջ մղելու թվային վերափոխման նպատակով:

«ՀՀ-ն կկարողանա պաշտպանել իր ինքնիշխանությունը նրանցից, ովքեր կփորձեն վնաս հասցնել: Կստեղծի հիմք կառավարության համար, որ այն օգտագործի ինֆորմացիան իր քաղաքացիների կարիքներին անդրադառնալու համար: Այս նախագիծը կարող է բերել հետաքրքրություն դեպի Հայաստան՝ միջազգային բիզնեսների կողմից: Հնարավոր է, որ կստեղծի նոր աշխատատեղեր»,- ասաց Փաուերը:

Читайте на 123ru.net