Հարավաֆրիկացին՝ մութ, սարսափելի, նույնիսկ բռնության տեսարաններով, բայց համարձակ մարդասիրություն է քարոզում
Հարցազրույց Մեթյու Մաքդեւեթի հետ 2024թ. ապրիլին «ԷՋ» հրատարակչությամբ լույս է տեսել Մեթյու Մաքդեւեթի «Թեքված պենտագրամ» ֆենթըզի վեպը հայերեն թարգմանությամբ։ Վեպի սեղմ շարադրանքը. Դրեզդենի համալսարանի երկրորդ կուրսի ուսանողուհի Նել Բլայթն իր ողջ կյանքն անցկացրել է՝ թաքցնելով վտանգավոր ու անբացատրելի կարողությունները։ Կրակին դիպչելիս նրա ձեռքերը բռնկվում են, սակայն չեն վնասում իրեն։ Փոխարենը՝ Նելը կարող է վնասել մարդկանց՝ առանց դիպչելու նրանց: