World News in Armenian

«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման նկատմամբ դրական գնահատականը մայիսին եղել է 35,1 տոկոս, հուլիսին՝ 18,3 տոկոս. հարցում

«Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը հարցվածները դրական են գնահատել մայիսին 35,1 տոկոսը, իսկ հուլիսի սկզբին արդեն միայն 18.3 տոկոսը:

Այս մասին ասուլիսին հայտարարեց «Gallup» միջազգային հետազոտական կենտրոնի հայկական գրասենյակի տնօրեն Արամ Նավասարդյանը:

«Այստեղ հարցումը 2 շրջափուլ է ներկայացված մեկը մայիսին և հուլիսի սկզբի իրականացված: Մայիսին լիովին դրական է համարել 35,1 տոկոսը, ավելի շուտ դրական՝ 17,8 տոկոսը, ավելի շուտ բացասական՝ 10,0 տոկոսը: Հուլիսին լիովին դրական 18,3 տոկոսը, 15,5 տոկոսը նշել է ավելի շուտ դրական, ավելի շուտ բացասական նշել է 14,9 տոկոսը»,- ասաց նա:

Читайте на 123ru.net