World News in Armenian

Զելենսկին ասել է, որ լինում են պահեր, երբ «ցանկանում է սպանել Պուտինին» (տեսանյութ)

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին, մեկնաբանելով հուլիսի 8-ին Կիևի «Օխմադետ» մանկական հիվանդանոցի հրթիռակոծությունը, ասել է, որ նման պահերին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր «Պուտինին սպանելու ցանկություն է առաջանում»։ Այս մասին Զելենսկին ասել է ԱՄՆ-ի Ռոնալդ Ռեյգանի ինստիտուտում։

«Սա շատ զգայուն պահ է: Շատ դժվար է մարդկանց, երեխաներին կորցնելը: Տեսնում ենք ծնողներին, որոնց երեխաները զոհվել են: Եվ այդ պահին ես և բոլորը ցանկանում ենք սպանել Պուտինին»,- ասել է Ուկրաինայի նախագահը:

Ավելի վաղ հաղորդվել էր որ հիվանդանոցի հրթիռակոծման հետևանքով զոհվել է 16 մարդ:

Նախօրեին Կրեմլը հերքել էր Կիևի մանկական հիվանդանոցին հրթիռային հարված հասցնելը:

«Ես ձեզ կոչ եմ անում առաջնորդվել Ռուսաստանի պաշտպանության նախարարության հայտարարությամբ, որը բացարձակապես բացառում է, որ հարձակումներ են եղել քաղաքացիական օբյեկտների վրա: Դրանում ասվում է, որ խոսքը «հակահրթիռի» անկման մասին է: Եվ մենք շարունակում ենք պնդել, որ հարվածներ չենք հասցնում քաղաքացիական օբյեկտներին. հարվածները հասցվում են ենթակառուցվածքի կարևորագույն օբյեկտներին, ռազմական թիրախներին, որոնք այս կամ այն կերպ կապված են ուկրաինականռեժիմի ռազմական ներուժի հետ», - ասել էր ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:

Տեսանյութը կարող եք դիտել Tert.am-ի թելեգրամյան ալիքում:

Читайте на 123ru.net